Գերմանիայում ռուս միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի զբոսանավը կալանել են

Գերմանիայի իշխանությունները Համբուրգում կալանել են ԵՄ պատժամիջոցների տակ հայտնված ռուս միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի 156 մետրանոց զբոսանավը. հայտնում է Forbes-ը՝ հղում անելով զբոսանավային բիզնեսի միանգամից 3 աղբյուրի։
Ուսմանովը Dilbar զբոսանավը ձեռք էր բերել 2016 թվականին, 600 մլն դոլարով, գերմանական նավաշինական Lürssen ընկերությունից, որն այն ստեղծել է անհատական պատվերով՝ 52 ամսում։
Ուսմանովը և այլ ռուս գործարարներ ներառվել են պատժամիջոցային ցուցակում՝ կապված Ուկրաինայում ՌԴ-ի կողմից անցկացվող օպերացիայի հետ։
Forbes-ի տվյալներով՝ ընդհանուր առմամբ ռուս միլիարդատերերին է պատկանում 32 մեգա-զբոսանավ։
Հիշեցնենք, որ մարտի 2-ին ԵՄ-ն միջազգային SWIFT համակարգից հեռացրել է ռուսական 7 բանկ։