Դատավոր Սամվել Մարդանյանը, կինն ու որդին հրավիրվել են դատախազություն

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մարդանյանը, կինն ու որդին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:
1996թ.-ից դատավորի պաշտոն զբաղեցրած Սամվել Մարդանյանը, կինը՝ Շուշանիկ Բադալյանը և որդին՝ Արմեն Մարդանյանը, ներկայանալով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն, կարող են ծանոթանալ գործի նյութերին, ներկայացնել դիրքորոշումներ, ապացույցներ: