Առեղծվածային ու ողբերգական դեպք, գետից մաhացած դուրս են բերվել հայր և որդի․ Shamshyan

Առեղծվածային ու ողբերգական դեպք, գետից մաhացած դուրս են բերվել հայր և որդի․ Shamshyan

Այսօր՝ մայիսի 21-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մասրիկ գյուղի համանուն գետում խեղդված քաղաքացիներ կան: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 
  
Դեպքի փաստով Վարդենիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գետից դուրս բերվածները մահացածներ, Գեղարքունիքի մարզի բնակիչ 58-ամյա Արթուր Առաքելյանն է և 23-ամյա Սարո Առաքելյանը:
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջիններս հայր ու որդի էին, ովքեր նշված գետի ափամերձ հատվածում ձկնորսությամբ են զբաղվել, գետի մեջ էլ հայտնաբերվել են էլեկտրական լարեր, ինչը կասկած է հարուցում, որ հնարավոր է՝ հայր ու որդին էլեկտրահարվել են: