Աֆղանստանի և Պակիստանի միջև մարտեր են բռնկվել

Աֆղանստանի և Պակիստանի միջև մարտեր են բռնկվել

Աֆղանական թալիբների և պակիստանյան բանակի միջև մարտեր են սկսվել Բահրամչի (Հելմանդ նահանգ) վիճելի սահմանային տարածքում: Այս մասին հայտնել է Al Arabiya-ն X սոցիալական ցանցում:

«Բախումները սկսվել են սահմանի երկայնքով նոր պակիստանյան անցակետերի կառուցման ֆոնին»,-Գազետան մեջբերում է արել հրապարակումից:

Այս պահին սահմանն ամբողջությամբ փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: