Պուտինը շնորհավորել է ԵԱՏՄ օրվա կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարներին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) օրվա կապակցությամբ։
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացները զարգանում են շատ դինամիկ և արդյունավետ. ստեղծվել է ընդհանուր շուկա, որն ապահովում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը, իրականացվում է ազգային իրավական կարգավորման համակարգերի ներդաշնակեցում ամենակարևոր ոլորտներում, և հաջողությամբ իրականացվում են համատեղ տնտեսական և ենթակառուցվածքային նախագծեր», – նշված է շնորհավորանքի մեջ։
ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ երկրները կշարունակեն կառուցել բազմակողմ համագործակցություն՝ Եվրասիական տարածքում բարգավաճման և կայունության ապահովման նպատակով։