Հայախոսության սահմանները նեղացել են. ջանքեր են պետք և գիտակցված լուրջ վերաբերմունք. Դավիթ Գյուրջինյան

Այսօր հայոց լեզուն կանգնած է մարտահրավերիների առջև: Կմեռնի լեզուն, կմեռնի ազգը, այսօր այս ճշմարտությունը օրակարգային է:Այս մասին այսօր Մամուլի ազգային ակումբում «Հրատապ թեմա» ծրագրի շրջանակներում ասաց Լեզվի կոմիտի նախագահ Դավիթ Գյուրջինյանը:
«Առկա մարտահրավերները մեզ ուղեկցել են դարեր շարունակ: Ուղեկցել են այն ժամանակա, երբ մենք պետականությունը չենք ունեցել, ուղեկցել է, երբ կիսանկախ պետություն ենք եղել, թեպետ Խորհրդային շրջանում հայոց լեզուն պետական լեզու է եղել, բայց նույն իրավիճակը չէր, որը մենք ունենք անկախության շրջանին: Խնդիրն այն է, թե մենք ինչպես են վերաբերվում հայոց լեզվին: Եվ լեզվի մասին օրենքի պահանջների կատարմանը հետևելու համար է, որ 1993-ին ստեղծվեց լեզվի պետական տեսչությունը, որի իրավահաջորդը Լեզվի կոմիտեն է: Լեզվական նախկին գործառույթներին ավելացել է լեզվական քարոզչությունը, որը պիտի նպաստի շատ խնդիրների լուծման: Այդ քարոզչությունը պետք է մարդկանց գլխում որևէ բան փոխի, որ սա հայրենի երկիրն է, սա Հայաստանն է: Մենք դեմ չենք օտար լեզուների, բայց պետք է լինի զուգակցում: Բայց մարդիկ հազար ու մի պատճառաբանությամբ առաջ են մղում օտար լեզուն: Հիմա, որ ասենք՝ կմեռնի լեզուն, կմեռնի ազգը, մարդիկ կասեն այդ ճշմարտությունը մաշված է: Այդ ճշմարտությունը օրակարգային է ամեն օր, ամեն պահ, որովհետև հայախոսության սահմանները նեղացել են: Այստեղ ջանքեր են պետք և գիտակցված լուրջ վերաբերմունք»,- ասաց Գյուրջինյանը:
Դավիթ Գյուրջինյանի դիտարկմամբ՝ լեզվաքաղաքական խնդիրները պետք է լինեն բոլորի ուշադրության կենտրոնում:
«Անաղարտության մասով պետք է ասեմ, որ կոմիտեի բաժիններից մեկը՝ լեզվական վերահսկողության բաժինը, ամփոփագրեր է ուղարկում հեռուստառադիոընկերություններին, կայքերին՝ տեղեկացնելով հաղորդումների լեզվական վիճակի մասին: Մենք աջակցում ենք, որ այդ լրատվամիջոցները բարելավեն գրագետ հայերենի վիճակը»,- ասաց նա: