ԱՄՆ-ն Հարվարդի համալսարանի հետ կապված բոլոր օտարերկրացիների վիզաների վերանայում է սկսել

ԱՄՆ-ն Հարվարդի համալսարանի հետ կապված բոլոր օտարերկրացիների վիզաների վերանայում է սկսել

ԱՄՆ Պետդեպարտամենտը սկսել է Հարվարդի համալսարանի հետ կապված բոլոր օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ ոչ միայն ուսանողների, այլև աշխատակիցների վիզաների վերանայում, հայտնել է CNN-ը՝ հղում անելով Պետդեպարտամենտի երեք բարձրաստիճան պաշտոնյաների։

Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմը փորձել էր կասեցնել Հարվարդում օտարերկրյա ուսանողների ընդունելության թույլտվությունը։ Դրա համար հիմք էր դարձել իշխանությունների այն, թե համալսարանը, չի կարողացել երաշխավորել հրեական ծագում ունեցող ուսանողների անվտանգությունը Պաղեստինի աջակցության և Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողության դեմ բողոքի ցույցերի ֆոնին։

Ի պատասխան՝ Հարվարդը հայց էր ներկայացրել Բոստոնի դաշնային դատարան։ Դատավորը ժամանակավորապես կասեցրել էր որոշումը՝ փաստացի պահպանելով համալսարանի իրավունքը՝ ընդունելու արտասահմանից ուսանողներ։

Այս ֆոնին ԱՄՆ վարչակազմը նաև կասեցրել էր ուսանողական վիզաների համար նոր հարցազրույցները սովորել ցանկացող օտարերկրացիների համար։