Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Լեո XIV-ին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Լեո XIV-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ ընտրվելու առիթով: Շնորհավորական ուղերձում նշված է.
«Ձերդ Սրբություն,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հռոմի Սրբազան Քահանայապետ ընտրվելու կապակցությամբ:
Լիահույս եմ, որ Ձեր աստվածահաճո առաքելությունն իր նպաստը կբերի ողջ աշխարհում խաղաղության, արդարության և հանդուրժողականության հաստատմանը:
Վերահաստատում եմ Հայաստանի հանձնառությունը պատմական ամուր կապերի, նույնակունք արժեքների, հոգևոր ու քրիստոնեական մշակութային ժառանգության վրա հիմնված՝ Հայաստան - Սուրբ Աթոռ միջպետական հարաբերությունները և առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն առավել խորացնելու ու զարգացնելու գործում:
Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ Ձեր վեհ ու մարդասիրական առաքելության մեջ:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ Սրբություն, խորին հարգանքիս հավաստիքը»: