Նոր պաշտոնը ընդամենը Մարուքյանական ստորագրություն և կնիք է մինչ այս հնչած մեր բոլոր գնահատականների մասով. Հակոբյան

Էդմոն Մարուքյանենց մասով ամեն ինչ պարզ է և պարզ էր շատ շուտվանից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։
«Մեր թիմի ներկայացուցիչները երկար ժամանակ խոսել են բոլոր մեխանիզմներով պետականաքանդ իշխանություններին ծառայելու վերջիններիս անպատիվ և էժան վարքագծի մասին:
Նոր պաշտոնը ընդամենը Մարուքյանական ստորագրություն և կնիք է մինչ այս հնչած մեր բոլոր գնահատականների մասով:
Սրա նշանակությունը միմիայն մեր հարյուր հազարավոր քաղաքացիների համար է:
Հարգելի հայրենակիցներ, սա ևս մեկ ապացույց է ձեզ համար` լինեն ընտրություններ, քաղաքական խոսք, թե այլ ներգործություն. եթե դուք դեմ եք ՔՊ-ին և Նիկոլին, ապա ձեր համար չի կարող քաղաքական քարտեզի վրա գոյություն ունենալ Լուսավոր Հայաստան կամ Էդմոն Մարուքյան ապաքաղաքական տարբերակը:
Այլ նշանակություն այս եղելությունը չունի, ամեն ինչ պարզ էր դեռ շատ շուտվանից...»։