«Ռոստեխը» Հայաստան է մատակարարել բազմակողմանի ռադիոազդանշան

«Ռոստեխը» Հայաստան է մատակարարել VOR/DME 2700 բազմակողմանի ռադիոազդանշան:
Այն կօգնի ինքնաթիռներին կողմնորոշվել լեռնային տեղանքում, հայտնել է պետական կորպորացիայի կայքը։
Սարքավորումը տեղադրվել է Սիսիանում։ Ռադիոազդանշանն օգնում է հատկապես այն ժամանակ, երբ ինքնաթիռները պատրաստվում են վայրէջքի։