ՀՀԽ-ն կարգապահական տույժ է կիրառել ՀՌ գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանի նկատմամբ

ՀՀԽ-ն կարգապահական տույժ է կիրառել ՀՌ գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանի նկատմամբ

Հանրային հեռարձակողի խորհուրդը մայիսի 19-ին հրապարակել է որոշում Հայաստանի հանրային ռադիոընկերությոան գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանի նկատամամբ կարգապահական տույժ կիրառելու մասին:

«2025 թվականի մայիսի 5-ին Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության ղեկավարի կողմից Հանրային հեռարձակողի խորհրդին հասցեագրված գրությամբ արձանագրվել են «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ նաև Ընկերություն) գործունեությանն առնչվող օրենսդրական պահանջների առերևույթ խախտումներ: 2025 թ. մայիսի 7-ին Հանրային հեռարձակողի խորհրդի որոշմամբ Ընկերության գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանի նկատմամբ նախաձեռնվել է կարգապահական վարույթ՝ ենթադրյալ խախտման հանգամանքները պարզելու և անհրաժեշտության դեպքում կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառելու նպատակով: Արմեն Քոլոյանից գրավոր կերպով պահանջվել է ենթադրյալ խախտումների մասին գրավոր բացատրություն՝ դրա համար վերջինիս տրամադրելով 3 աշխատանքային օր»,- ասված է որոշման մեջ:

2025 թվականի մայիսի 12-ին Արմեն Քոլոյանից ստացվել է համապատասխան գրավոր բացատրություն:

Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի պարտականությունները կատարողի կողմից հանձնարարվել է Հանրային հեռարձակողի խորհրդի ներքին աուդիտի բաժնի ղեկավարին՝ սեղմ ժամկետներում իրականացնել Ընկերության կողմից 2024 թվականի սեպտեմբերի 24-ին կազմակերպված գնման ընթացակարգի աուդիտ:

Խոսքը վերաբերում է«Ռոյթերս Նյուզ ընդ Մեդիա» ընկերության հետ կնքված բաժանորդագրության պայմանագրին։

Պարզվել է, որ գնման ընթացակարգը կազմակերպվել է առանց գնման առարկայի գնումների պլանում ներառելու և տեղեկագրում հրապարակելու: 2024 թվականի սեպտեմբերի 24-ին կնքվել է պայմանագիր, հետագայում՝ 2024 թվականի հոկտեմբերի 7-ին գնման առարկան ներառվել է գնումների պլանում, որից հետո պատրաստվել են ընթացակարգի փաստաթղթերը: Կարդացեք նաև Դեսպան Մարագոսը և Հանրային ռադիոյի տնօրենը քննարկել են հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր 14:48 22.04.2025 Ուզո՞ւմ եք երդվեմ, որ իմ կամքով եմ Արցախի դրոշը հեռացրել ռադիոյի շենքի մոտից․ Քոլոյան. MediaHub 23:33 11.02.2025 Հանրային հեռարձակողի խորհուրդը հիմնավոր է համարում 2024 թ․ դեկտեմբերի 31-ի ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամերի վերաբերյալ ընկերությունների որոշումները և պաշտպանում է դրանք 16:15 27.12.2024 Համաձայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Եթե գնման գինը գերազանցում է գնումների բազային միավորը, ապա պատվիրատուն տեղեկագրում հրապարակում է նշված պայմանագրի մասին հայտարարություն ոչ ուշ, քան պայմանագիրը կնքելու հաջորդ առաջին աշխատանքային օրը (…):

Տվյալ պարագայում գնման գինը գերազանցում է գնումների բազային միավորը, սակայն տեղեկագրում սահմանված ժամկետներում չի հրապարակվել կնքված պայմանագրի մասին հայտարարությունը: Կազմակերպված ընթացակարգի շրջանակում Ընկերության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից չեն պահպանվել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի 16-րդ և 17-րդ կետերով սահմանված պահանջները:

Հաշվի առնելով «Արմեն Քոլոյանի մեղքը, որը դրսևորվել է անզգուշության ձևով, այդ խախտման կատարման հանգամանքները, ինչպես նաև այն հանգամանքը, որ վերջինս որպես Ընկերության գործադիր տնօրեն նախկինում չի ենթարկվել կարգապահական որևէ տույժի՝ Արմեն Քոլոյանի նկատմամբ որպես կարգապահական տույժ կիրառել նկատողություն»:

Կարգապահական տույժը կարող է բողոքարկվել դատական կարգով՝ սույն որոշումը օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում: