Ինչ տեսք է ունեցել Անիի պատմական կամուրջը (լուսանկարներ)

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նախկին տեղակալ Նիկոլայ Սարիբեկյանը հրապարակել է Facebook-ում լուսանկար, թե մոտավոր ինչպիսի տեսք է ունեցել Անիի պատմական կամուրջը Ախուրյան գետի վրա:
Հիշեցնենք, ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանի՝ Անկարայից Երեւան գալուց հետո հայտարարվեց, որ համաձայնություն է ձեռք բերվել Անիի կամրջի վերանորոգման շուրջ։ Այդ մասին ասուլիսում հայտարարեց նաեւ Թուրքիայի ԱԳ նախարարը՝ իր խոսքում նշելով, որ կարգավորման գործընթացում արվող քայլերից մեկը պատմական Մետաքսի ճանապարհի կամրջի վերանորոգումն է։