Թավրիզում հարկադիր վայրէջք կատարած Շարժա–Երեւան չվերթի ինքնաթիռը վերջապես վայրէջք կատարեց «Զվարթնոցում»

Թավրիզում հարկադիր վայրէջք կատարած Շարժա–Երեւան չվերթի ինքնաթիռը վերջապես վայրէջք կատարեց «Զվարթնոցում»

Շարժայից եկող ինքնաթիռը, որն այսօր տեւական ժամանակ ՀՀ օդային տարածքում պտտվելուց հետո վայրէջք էր կատարել Թավրիզում, քիչ առաջ իջել է «Զվարթնոց» օդանավակայանում։ Այս մասին տեղեկանում ենք օդանավակայանի կայքից։

Օդանավը պետք է «Զվարթնոցում» վայրէջք կատարեր այսօր ժամը 16.40–ին։

Նշենք, որ եղանակային պայմաններից ելնելով՝ Հայաստան եկող ինքնաթիռները դժվարությամբ են վայրէջք կատարում։ Այս պահին չեղարկվել է Հալեպից եւ Կապանից եկող չվերթները, Թեհրանի չվերթի օրը փոխվել է։