Քաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար

Քաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

«Հայաստանի Հանրապետությունը կամ քաղաքական Հայաստանը և պատմական Հայաստանը կամ քաղաքակրթական Հայաստանը ոչ միայն որևէ կերպ չեն հակասում, հակադրվում կամ բացառում միմյանց, այլ ընդհակառակը՝ հաստատում, ներդաշնակում և փոխլրացնում են իրար։

Պատկերավոր ասած՝ քաղաքական Հայաստանը մարմին է, իսկ քաղաքակրթական Հայաստանն այդ մարմնի ոգին, որն ապահովում է, որ մարմինը միայն որկորի չվերածվի։

Հայաստանի այս երկու բնույթները համափառ են, անքակտելի, անբաժան, ներդաշնակորեն միահյուսված, միմյանց սնուցող և միաբան, քանզի քաղաքակրթական Հայաստանն է ոգեղեն այն ավշի աղբյուրը, որը հոսում է քաղաքական Հայաստանի երակներում, սնուցելով վերջինիս կենսունակությունն ապահովող սրտի առողջ բաբախումն ու մտքի ստեղծագործ պրպտումը»։