Բժիշկը գնահատել է ոչ ալկոհոլային գարեջրի անվտանգությունը

Ոչ ալկոհոլային գարեջուրը սովորականից պակաս վնասակար չէ առողջության համար, մասնավորապես, այն բացասաբար է անդրադառնում շագանակագեղձի վրա և փոխում հորմոնալ մակարդակը, ասել է էնդոկրինոլոգ Վիկտորյա Լիտվինցեւան։
Բժիշկը գնահատել է այս ըմպելիքի անվտանգությունը Лента.ru-ին տված մեկնաբանությունում։
Մասնագետի խոսքով՝ շատերը սխալմամբ կարծում են, որ ոչ ալկոհոլային գարեջուրն անվնաս, երբեմն նույնիսկ առողջարար ըմպելիք է։ Սակայն դրա բաղադրությունը գործնականում չի տարբերվում ալկոհոլ պարունակող գարեջրից։ «Զովացուցիչ ըմպելիքի արտադրության հիմնական բաղադրիչներն են ջուրը, ածիկը, գայլուկն ու խմորիչը, որոնք որոշում են դրա մեջ առկա սննդանյութերը, ուստի այն կարող է ազդել օրգանիզմի վրա այնպես, ինչպես սովորական գարեջուրը»,- պարզաբանել է փորձագետը։
Բացի այդ, ոչ ալկոհոլային գարեջուրը դեռևս էթանոլ է պարունակում, ու դրա պարունակությունը տատանվում է 0,5-1,5 տոկոսի սահմաններում։ Այն նաև պարունակում է ֆիտոէստրոգեններ, որոնք կարող են նվազեցնել տեստոստերոնի մակարդակը տղամարդկանց մոտ և, ընդհակառակը, բարձրացնել այն կանանց մոտ։
«Ոչ ալկոհոլային գարեջուրը կարող է ազդել շագանակագեղձի վրա, քանի որ այն պարունակում է նյութեր, որոնք ազդում են միզասեռական համակարգի վրա»,- ընդգծել է Վիկտորյա Լիտվինցևան։
Lenta.ru-ի զրուցակիցը նաև մատնանշել է այն փաստը, որ ոչ ալկոհոլային գարեջուրը բարձր կալորիականությամբ մթերք է, ուստի այն չափից շատ օգտագործելու դեպքում օրգանիզմում կարող է աճել գլյուկոզայի մակարդակը և առաջանալ քաշի ավելացում։