Խառն են, շատ խառն են. «Փաստ»

Խառն են, շատ խառն են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն պատրաստվում է նոր վարչության ընտրությունների, որոնք կայանալու են սեպտեմբերի 20-ին։ Էկոնոմիկայի նախարար և կուսակցության վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանն օրերս լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ վարչության կազմն էական փոփոխություններ է կրելու։

Մամուլում արդեն տևական ժամանակ տեղեկություններ են շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ընդլայնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կազմը, հեռացնել անցանկալիներին և այդ վարչության կազմում ներգրավել միայն իրեն անվերապահ ենթարկվող անձանց։ Ընդ որում, թե՛ վարչության ներկայիս անդամները և թե՛ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ արդեն այժմ լուրջ ջանքեր են գործադրում իրենց տեղը վարչությունում ապահովելու համար։ Հատկապես, որ ներսում էլ գիտեն՝ կան այնպիսիք, որոնց երեսը Փաշինյանը չի էլ ուզում տեսնել:

Նախնական տեղեկություններով, առաջադրումների փուլը լինելու է հունիսի սկզբին, իսկ դրանից հետո կուսակցության մեջ արդեն քարոզարշավ է իրականացվելու։ Մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը որոշել է յուրահատուկ նախընտրական քարոզարշավ կազմակերպել, երբ թեկնածուները հրապարակավ «կներկայանան հանրությանը»:

Հաշվի առնելով ՔՊ վարչության նախորդ ընտրությունների խայտառակ «փորձառությունը», մեր աղբյուրների փոխանցմամբ, ուզում է այնպես անել, որ ընտրությունների ընթացքն առնվազն լրատվամիջոցների շրջանում կասկած չհարուցի:

Այս ընտրությունները Փաշինյանի համար կարևոր են նաև այն տեսանկյունից, թե, այսպես ասած, ում հետ է նա գնալու խորհրդարանական ընտրությունների և «ումով» է ձևավորելու նախընտրական ցուցակը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում