Իրանը հաստատեց ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների չորրորդ փուլը

Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների չորրորդ փուլը տեղի կունենա մայիսի 11-ին։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով նրա պաշտոնական Telegram ալիքին։
Բանակցությունները տեղի կունենան Օմանում, որը կլինի ընդունող երկիր։ Ճշգրիտ ժամանակը և վայրը կորոշի Սուլթանության կառավարությունը։ Արաղչին պարզաբանել է, որ Թեհրանը համաձայնել է Օմանի առաջարկին՝ հանդիպումը կիրակի օրը անցկացնելու վերաբերյալ։
Մայիսի 9-ին Tasnim-ը հաղորդել էր, որ Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների նախկինում հետաձգված չորրորդ փուլն անցկացնել Օմանում։