ՀԱՄԱՍ-ը հերքել է հրադադարի դիմաց պատանդ ազատ արձակելու պատրաստակամության մասին տեղեկությունները

ՀԱՄԱՍ-ը հերքել է հրադադարի դիմաց պատանդ ազատ արձակելու պատրաստակամության մասին տեղեկությունները

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հերքել է այն տեղեկությունները, որ կառույցը համաձայնվել է ազատ արձակել Գազայի հատվածում պահվող յոթից ինը պատանդների՝ իսրայելական կողմի հետ զինադադարի և իսրայելական բանտերում բանտարկված մի խումբ պաղեստինցիների ազատ արձակման դիմաց։

Համապատասխան հայտարարությունն արել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Սամի Աբու Զուհրին։

«Այն տեղեկությունները, թե շարժումը համաձայնվել է երկամսյա հրադադարի դիմաց ազատ արձակել մի քանի պատանդների, իրականությանը չեն համապատասխանում»,- ասել է Աբու Զուհրին, գրել են ԶԼՄ-ները։

Նա հավելել է, որ Իսրայելի իշխանությունները, տարածելով «նման կեղծ տեղեկատվություն, փորձում են մոլորեցնել»։