Արտառոց դեպք, 36-ամյա տղամարդն ավագ դպրոցի դիմաց ցույց է տվել uեռական օրգանները. Shamshyan

Արտառոց դեպք, 36-ամյա տղամարդն ավագ դպրոցի դիմաց ցույց է տվել uեռական օրգանները. Shamshyan

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, մայիսի 16-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Երևանի ավագ դպրոցներից մեկի դիմաց ճանապարհին կանգնած սպիտակ ավտոմեքենայի վարորդը աշակերտուհիներին ցույց է տալիս մերկացրած սեռական օրգանները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է որ նշված արարքը կատարել է  մարզերից մեկի բնակիչ 36-ամյա Իշխան Ա․-ն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով` Իշխան Ա․-ին նույն օրը հայտնաբերել են և խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել ու իր վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենայով  տեղափոխել են ոստիկանության Մարաշի բաժին։