Ֆինլանդիան զինամթերք կփոխանցի Ուկրաինային՝ օգտագործելով ռուսական սառեցված ակտիվներից ստացված գումարը

Ֆինլանդիան զինամթերք կփոխանցի Ուկրաինային՝ օգտագործելով ռուսական սառեցված ակտիվներից ստացված գումարը

Ֆինլանդիան Ուկրաինա զինամթերք կուղարկի՝ օգտագործելով ռուսական սառեցված ակտիվներից ստացված գումարը։ Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, հայտնել է երկրի Պաշտպանության նախարարությունը։

Սառեցված ռուսական ակտիվներից ստացված եկամուտների միջոցով պաշտպանական նյութեր մատակարարելու որոշումը կայացվել է եվրոպական մակարդակով, և Ֆինլանդիան ընտրվել է որպես իրականացնող երկրներից մեկը, գրել են ԶԼՄ-ները։

Ուկրաինայի համար զինամթերքը կգնվի Ֆինլանդիայի պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություններից։

Պայմանագրի արժեքը կկազմի 90 միլիոն եվրո։

Ավելի քան 260 միլիարդ եվրոյի սառեցված ռուսական ակտիվներ պահվում են արևմտյան երկրների հաշիվներում, որոնց մեծ մասը մնում է եվրոպական երկրների տիրապետության տակ։ ԵՄ-ն որոշել է այս կապիտալից ստացված տոկոսային եկամուտն օգտագործել Ուկրաինայի համար։