Քամի ու սարսափելի փոշի է բարձրացել Երևանում. կան տապալված ծառեր, պոկված տանիքներ (տեսանյութ)

Քամի ու սարսափելի փոշի է բարձրացել Երևանում. կան տապալված ծառեր, պոկված տանիքներ (տեսանյութ)

Երևանում ուժեղ քամի է․ քաղաքը փոշու մեջ է, գրում են մի շարք օգտատերեր:

Քաղաքի որոշ թաղամասերում քամին պոկել է բնակելի շենքի տանիքներ և ցած գցել: 

Քիչ առաջ էլ ՆԳՆ-ն գրել էր, որ քամու հետևանքով Երևանում, Վանաձորում, Իջևանում, Արագածոտնի մարզի Ջամշլու գյուղում վնասվել են տանիքի թիթեղներ, տապալվել ծառեր․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Նաև հավելել էրն, որ բոլոր ահազանգերին փրկարարներն արձագանքում են՝ ցուցաբերելով համապատասխան օգնություն։ 

MediaHub-ը գրել էր, որ խնդիրներ էին առաջացել նաև «Զվարթնոց» օդանավակայանում՝ ուշացումներ ու չեղարկումներ են եղել: Մասնավորապես, չվացուցակից պարզ էր դառնում, որ ժամանման ուշացումներ են գրանցել Մոսկվա, Եկատերինբուրգ, Շարժա չվերթները, չեղարկվել՝ Հալեպ, նաև Կապան նախատեսված թռիչքները: 

Կադրերը՝ այստեղ

Տեսանյութերը սոցցանցերից