«Զվարթնոց» օդանավակայանում ուշացումներ ու չեղարկումներ են. ո՞րն է պատճառը

«Զվարթնոց» օդանավակայանում ուշացումներ ու չեղարկումներ են. ո՞րն է պատճառը

Այսօր՝ մայիսի 11-ին, կեսօրից սկսած «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում մի շարք չվերթների ուշացումներ են, առկա են նաև չեղարկումներ, ինչն էլ պարզ է դառնում ժամանման և մեկնման ցուցատախտակից:

Նշենք, որ այս պահին Երևանում, Արմավիրում  ուժեղ քամի է, փոշու ամպեր, ամպրոպ, ինչն էլ ենթադրաբար հանդիսանում է օդանավակայանում ինքնաթիռների մեկնման և ժամանման խնդրի պատճառը:

MediaHub-ը փորձեց հասկանալ, որ ուղղությունների մասին է խոսքը: Չվացուցակից պարզ է դառնում, որ ժամանման ուշացումներ են գրանցել Մոսկվա, Եկատերինբուրգ, Շարժա չվերթները, չեղարկվել՝ Հալեպ, նաև Կապան նախատեսված թռիչքները: Ինչպես նաև այս պահին մեկնումը ուշանում է հետևյալ ուղղություններով`  Մոսկվա, Եկատերինբուրգ, Շարժա, Կազան։

Զվարթնոց օդանավակայանից որևէ պաշտանական մեկնաբանություն դեռ չի եղել: