Բժիշկը զգուշացրել է լոլիկի վտանգավորության մասին

Որոշ առողջարար մթերքներ կարող են վնասակար լինել օրգանիզմի համար, ասել է դիետոլոգ եւ թերապեւտ Օլեգ Կրիվչենկովը։
Lenta.ru-ի հետ զրույցում նա զգուշացրել է լոլիկ ուտելիս հնարավոր բացասական ազդեցությունների մասին։
«Լոլիկը ցածր կալորիականություն ունի և օգտագործվում է ցածր կալորիականությամբ սննդակարգում: Պարունակում է վիտամին C, A, մագնեզիում, կալցիում, երկաթ։ Կարող է պարունակել բնական թույն՝ սոլանին և օքսալաթթու, որը վտանգավոր է միզաքարային հիվանդություն ունեցող մարդկանց համար»,- ասել է դիետոլոգը։
Կրիվչենկովի խոսքով՝ դրանք հաճախ կարող են խթանել մարդու մարմնում աուտոիմուն պրոցեսները, օրինակ՝ աուտոիմուն թիրեոիդիտը։