Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունենում

Արեգակի վրա տեղի է ունենում մեկուկես ամսվա ընթացքում առաջին առավելագույն X-մագնիտուդով բռնկումը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը։
«Այս պահին Արեգակի վրա տեղի է ունենում X դասի բռնկում։ Նախնական գնահատականը X1.2 է։ Սա X դասի առաջին բռնկումն է մեկուկես ամիս ընդմիջումից հետո», - ասել է Բոգաչովը։