Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Դուրովի մեղադրանքը

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Դուրովի մեղադրանքը

Telegram-ում և X-ում շրջանառվում են Ֆրանսիայի կողմից Ռումինիայի նախագահական ընտրություններին ենթադրյալ միջամտության վերաբերյալ բացարձակապես անհիմն մեղադրանքներ, հայտնել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը։

Ֆրանսիան «կտրականապես մերժում է այս մեղադրանքները և կոչ է անում բոլորին գործել պատասխանատու կերպով և հարգել ռումինական ժողովրդավարությունը»։

Ավելի վաղ «Տելեգրամի» համահիմնադիր Պավել Դուրովը հայտնել էր, որ նախագահական ընտրություններին ընդառաջ Արևմտյան Եվրոպայի մի կառավարություն դիմել է Telegram-ին՝ Ռումինիայում պահպանողական ձայները լռեցնելու համար։ «Ես կտրականապես հրաժարվեցի։ Telegram-ը չի սահմանափակի ռումինացի օգտատերերի ազատությունները կամ չի արգելափակի նրանց քաղաքական ալիքները»,- նշել էր Դուրովը։