Դոնալդ Թրամփը արձագանքել է Կատարի կողմից իրեն «Boeing 747» նվիրելու ծրագրերին

Դոնալդ Թրամփը արձագանքել է Կատարի կողմից իրեն «Boeing 747» նվիրելու ծրագրերին

Դոնալդ Թրամփը արձագանքել է Կատարի կողմից իրեն «Boeing 747» առաջարկելու ծրագրերին, ինչը քննադատություն է առաջացրել ԱՄՆ-ում՝ ինքնաթիռի բարձր գնի և իրավական մտահոգությունների պատճառով։

«Անվճար ինքնաթիռը զայրացնում է կոռումպացված դեմոկրատներին», - գրել է նա «Truth Social»-ում։

Սպիտակ տունը պատրաստում է իրավական հիմք՝ օրենքը չխախտելով հնարավոր նվերն ընդունելու համար։

Թրամփին մոտ 400 միլիոն դոլար արժողությամբ «Boeing 747-800» ինքնաթիռ նվիրելու ծրագրերի մասին հայտնի էր դարձել անցյալ շաբաթ։ Հաղորդվում է, որ նվերը նախատեսվում է հանձնել ԱՄՆ նախագահի՝ դեպի Մերձավոր Արևելք այս շաբաթ նախատեսված ուղևորության ընթացքում։