Պռոշյան փողոցից հիվանդանոց է տեղափոխել Թուրքմենստանի վիրավnր քաղաքացի․ Shamshyan

SHASHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Հակոբ Պարոնյան փողոց թիվ 22/1 հասցեում դանակահարված և գետնին ընկած երիտասարդ է եղել, ով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ քիչ անց ոստիկանության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Պռոշյան փողոցից դանակահարվելու հետևանքով «որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների խումբը «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր է տեղափոխել անհայտ քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ անհայտ անձը հանդիսանում է Թուրքմենստանի Հանրապետության քաղաքացի Էրդան Էգենգուրդիեւը։
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու և հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ։