ՆԱՏՕ-ն առաջին անգամ հետախուզական անօդաչու թռչող սարքեր կուղարկի Ֆինլանդիայի տարածքից

ՆԱՏՕ-ն առաջին անգամ Ֆինլանդիայի տարածքից կարձակի RQ-4D Phoenix հետախուզական անօդաչու թռչող սարքեր։
Փորձարկման մեկնարկները նախատեսված են հունիսին, գրել են ԶԼՄ-ները։
Դաշինքի ներկայացուցիչների խոսքով՝ նման միջոցառումը թույլ կտա երկարաժամկետ թռիչքներ իրականացնել հյուսիսային շրջաններում, այդ թվում՝ Նորվեգական ծովում։ Պիրկկալայի ավիաբազայում կառուցվում են բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները։
«RQ-4D Phoenix» ԱԹՍ-ները կարող են բարձրանալ մինչև 18 կմ բարձրության և հետախուզել արձակման վայրից 16 հազար կմ շառավղով տարածքը։ Ընդհանուր առմամբ, դրանք կարող են մոտ 30 ժամ անցկացնել ինքնավար թռիչքի մեջ։