ԵՄ-ի ներսում կան որոշակի հակասություններ․ հայտարարություններ Կրեմլից

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հաջորդ հարթակի վերաբերյալ որոշումներ կամ համաձայնություններ դեռևս չկան, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Այլ հայտարարություններ՝
- Բանակցությունների հարթակը չի կարող ընտրել մեկ կողմը, դրա համար անհրաժեշտ է երկու երկրների համաձայնությունը;
- ԵՄ-ի ներսում կան որոշակի հակասություններ, ներկայիս հիմնական հոսանքը դուր չի գալիս մի շարք երկրների, որոնք ունեն իրենց սեփական դիրքորոշումը;
- Պեսկովը Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանի երկայնքով բուֆերային գոտու հնարավոր խորության վերաբերյալ հարցը վերաուղղել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։