Նոր Նորքի բռնարար թաղապետը հրաժարական է տվել․ հայտնի է՝ ով կփոխարինի նրան

Այսօր տեղեկություն տարածվեց, որ հրաժարական է տվել Նոր Նորքի սկանդալային թաղապետ, ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկած Տիգրան Տեր-Մարգարյանը։
MediaHub-ի տեղեկություններով՝ նա ազատման դիմումը գրել է դեռ երկուշաբթի օրը, սակայն մինչ օրս դեռ չեն ստորագրել՝ հավանաբար այն պատճառով, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանն այս օրերին գտնվում է Լոնդոնում։
Քաղաքապետարանից ոչ հերքեցին, ոչ հաստատեցին այս տեղեկությունը։ Մենք տեղեկացանք, որ սա եղել է «Հանրապետություն» կուսակցության նախաձեռնությամբ, որ հանրության մեջ եղած լարվածությունը թուլացնեն, բայց հաջորդը էլի իրենց կուսակցությունից են նշանակելու։
Մեր տեղեկություններով՝ Տեր-Մարգարյանին կփոխարինի «Հանրապետություն» կուսակցության անդամ Մարատ Սևոյանը, որին երեկ նշանակել են Նոր Նորքի թաղապետի տեղակալ։
Վահե Մակարյան