Լավրովը Զելենսկուն անվանել է «խղճուկ մարդ»

Լավրովը Զելենսկուն անվանել է «խղճուկ մարդ»

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն անվանել է «խղճուկ մարդ»՝ մեկնաբանելով նրա պահանջը՝ Ստամբուլում կայանալիք բանակցություններին Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի անձնական ներկայությունը ապահովելու վերաբերյալ։

«Դե, նա խղճուկ մարդ է։ Դա բոլորի համար պարզ է, բացառությամբ, թերևս, իրենից և նրանցից, ովքեր նրա հետ խամաճիկի պես են վարվում», - ասել է դիվանագետը։