Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մոտ է Իրանի միջուկային համաձայնագրին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շատ մոտ է Իրանի հետ միջուկային համաձայնագրի կնքմանը, և Թեհրանը «կարծես թե» համաձայնել է պայմաններին։
Նրա խոսքերն է մեջբերել CNN-ը։
Թրամփը հինգշաբթի՝ մայիսի 15-ին, հույս է հայտնել Իրանի հետ միջուկային համաձայնագրի վերաբերյալ՝ հայտարարելով որոշակի առաջընթացի մասին, բայց զգուշացրել է «կոշտ գործողությունների» հնարավորության մասին, եթե համաձայնություն չլինի։
«Իրանը մասամբ համաձայնել է պայմաններին. նրանք չեն արտադրի, ինչպես ես դա բարեկամաբար եմ անվանում, միջուկային փոշի։ Մենք Իրանում միջուկային փոշի չենք ստեղծի», - ասաց Թրամփը։
Ամերիկայի նախագահը շեշտել է, որ Իրանը «չի կարող միջուկային զենք ունենալ» և հավելել, որ բանակցությունները «շատ մոտ են համաձայնության հնարավոր հասնելուն»։
Նա նաև ուրվագծել է երկու հնարավոր սցենար. իր խոսքերով՝ «կա շատ լավ քայլ» և «կա դժվար քայլ՝ բռնություն, որը մարդիկ երբեք չեն տեսել»։