Ձկան յուղը որոշ մարդկանց համար վնասակար է․ զգուշացրել է կենսաբանը

Որոշ դեպքերում օգտակար օմեգա-3 ճարպաթթուներով վիտամինային հավելումները կարող են վնասակար լինել առողջության համար, զգուշացրել է կենսաբանական գիտությունների դոկտոր Ալեքսեյ Մոսկալովը։
KP.RU-ի հետ զրույցում նա բացատրել է, թե որ դեպքերում չի կարելի օգտագործել ձկան յուղ։
Կենսաբանի խոսքով՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առողջ մարդիկ, ովքեր կանխարգելիչ նպատակով ընդունել են ձկան յուղ, ունեցել են նախասրտերի ֆիբրիլյացիայի բարձր ռիսկ։ «Սակայն այն հիվանդների մոտ, ովքեր արդեն սրտի հետ կապված խնդիրներ ունեին, օմեգա-3 դեղամիջոցները, ընդհակառակը, նվազեցրին հիվանդության վատթարացման և մահվան հավանականությունը», - բացատրել է նա։
Մոսկալովը հղում է արել գիտնականների կարծիքին, ովքեր նման հետազոտության արդյունքները բացատրել էին հավելումներում ճարպաթթուների բարձր չափաբաժիններով և դրանց բաղադրությամբ։
Կենսաբանը բացատրել է, որ սննդային հավելումները հաճախ պարունակում են օմեգա-3՝ էթիլային եթերների տեսքով, որոնք ավելի վատ են ներծծվում և կարող են բարձրացնել «վատ» խոլեստերինը։
Բացի այդ, գիտնականը կոչ է արել հիշել օմեգա-3-ի երկու տեսակի՝ էյկոզապենտաենաթթուների և դոկոզահեքսաենաթթուների հավասարակշռությունը։