Թրամփը դեռևս քննարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու տարբերակը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս քննարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու տարբերակը, գրել է Reuters-ը՝ հղում անելով Սպիտակ տան պաշտոնյաներին։
Գործակալության տվյալներով՝ ամերիկացի առաջնորդը դեռևս քննարկում է հակառուսական նոր պատժամիջոցներ մտցնելու տարբերակը։ Միջոցառումների նոր փաթեթը, որը ներառում է բանկերի և էներգետիկ ոլորտի դեմ սահմանափակումներ, արդեն պատրաստ է։
Սահմանափակումներն արդեն պատրաստ են ընդունման, եթե Թրամփը ստորագրի համապատասխան հրամանագիրը։