Կանադան բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ՝ «Ոսկե գմբեթ» հակահրթիռային համակարգին միանալու համար

Կանադայի վարչապետ Մարկ Կարնին հայտարարել է, որ Օտտավան բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ՝ «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության ապագա համակարգին միանալու համար։
Կանադայի վարչապետը նշել է, որ ինքն արդեն քննարկել է այս հարցն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Օտտավան պարտավորվել է կառուցել հորիզոնից այն կողմ ռադարային համակարգի առաջին փուլը։
«Մենք հասկանում ենք, որ ցանկության դեպքում հնարավորություն ունենք կատարելու «Ոսկե գմբեթի» պայմանները գործընկերային ներդրումների միջոցով, և մենք ներկայումս քննարկում ենք դա»․- նշել է Մարկ Կարնին։