Երեխաներին էներգետիկ ըմպելիքներ վաճառքի համար տուգանք կլինի․ նոր օրենք ՌԴ-ում

Ռուսաստանի Պետդուման օրենք է ընդունել, որն արգելում է էներգետիկ ըմպելիքների վաճառքը երեխաներին, այս մասին Telegram-ում հայտնել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
Նա ասել է, որ փաստաթուղթն ուժի մեջ մտնելուց հետո մեղավոր ճանաչվածները կենթարկվեն լուրջ տուգանքի։ Քաղաքացիների համար տուգանքը կազմում էր 50 հազար ռուբլի, պաշտոնյաների համար՝ մինչև 200 հազար ռուբլի։ Կազմակերպությունները ստիպված կլինեն վճարել ամենաշատը՝ մինչև 500 հազար ռուբլի։
Վոլոդինն ընդգծել է, որ երեխաների կողմից էներգետիկ ըմպելիքների օգտագործումը հանգեցնում է մի շարք հիվանդությունների։ Մասնավորապես, նա մատնանշել է սրտանոթային պաթոլոգիաների և շաքարախտի զարգացման ռիսկը։
Մինչ այս, ստորին պալատն արդեն ընդունել էր օրենք, որն արգելում էր էներգետիկ ըմպելիքների վաճառքը երեխաներին։ Սակայն կարգադրությունը խախտելու համար պատասխանատվություն չէր սահմանվել։