Ֆերմերը իր հողամասի տարածքում մոտ 3,5 միլիարդ եվրոյի ոսկի է գտել

Ֆերմերը իր հողամասի տարածքում  մոտ 3,5 միլիարդ եվրոյի ոսկի է գտել

Ֆրանսիայում մի ֆերմեր իր հողամասում հայտնաբերել է 150 տոննա ոսկու կտորներ, այս մասին գրել է «La Grada Online»-ը։

Օվերն շրջանից 52-ամյա Միշել Դյուպոնը պատահաբար ոսկի է գտել իր հողատարածքը զննելիս։ «Ես պարզապես ստուգում էի գետինը, և առվի մեջ տարօրինակ փայլ տեսա։ Երբ սկսեցի փորել, չէի կարողանում հավատալ աչքերիս», - ասել է նա։ Նախնական գնահատականներով՝ նրա ֆերմայի տակ կարող է լինել մինչև 150 տոննա ոսկի, որի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 3,5 միլիարդ եվրո։

Դյուպոնն ինքը չի կարող վերցնել մեկ գրամ անգամ։ Հենց որ հայտնի է դարձել տարածքում ոսկու հանքաքարի առկայության մասին, ֆրանսիական իշխանությունները արագ միջամտել են և արգելել ֆերմերին արդյունահանել թանկարժեք մետաղը։ Ֆրանսիական օրենսդրության համաձայն՝ ընդերքը պատկանում է պետությանը, նույնիսկ եթե այն մասնավոր հողի տակ է։ Վերամշակում սկսելու համար անհրաժեշտ կլինեն շրջակա միջավայրի վրա ազդեցության բազմաթիվ գնահատումներ և հաստատումներ։

«Նրանք ինձ բացատրեցին, որ ոչինչ չի կարելի անել մինչև բոլոր ստուգումները չավարտվեն», - ափսոսանքով ասել է ֆերմերը։ Նա նշել է, որ իր կյանքն արդեն փոխվել է. իր ֆերմային հարակից հողը գնել ցանկացող մարդկանց հերթ է գոյացել։

Տեղացիները բաժանված են. ոմանք վախենում են, որ հանքարդյունաբերությունը կոչնչացնի գեղատեսիլ շրջանի էկոլոգիան, մյուսները հույս ունեն աշխատատեղերի և տնտեսական աճի։