43-ամյա կինը «Զվարթնոց» օդանավակայանում գողացել է օտարերկրացու դրամապանակը

ՆԳՆ-ից հայտնում են․
«Մայիսի 22-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում ստացված հաղորդումը գողության վերաբերյալ էր: Գողացել էին օտարերկրյա քաղաքացու դրամապանակը, որի մեջ կային 150 հազար ռուբլի, 100 դոլար, 50 հազար դրամ, անձնագիր և այլ փաստաթղթեր։
Համայնքային ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է Գյումրի քաղաքի բնակիչ 43-ամյա մի կին։
Բացատրական աշխատանքի արդյունքում նա մայիսի 23-ին ներկայացել է բաժին և հայտնել, որ ինքն է գողացել դրամապանակը։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են: