Թրամփը բացատրել է, թե ինչու չի խստացնում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացումը կարող է վնասել ուկրաինական կարգավորման շուրջ երկխոսությանը, ուստի առայժմ չի ցանկանում խստացնել սահմանափակումները: Ամերիկացի առաջնորդին մեջբերում է TASS-ը։
«Միայն այն փաստը, որ եթե ես կարծում եմ, որ մոտ եմ [Ուկրաինայի կարգավորման շուրջ] գործարք կնքելուն, ապա չեմ ուզում ամեն ինչ փչացնել դրանով (պատժամիջոցներ սահմանելով )», - ասել է Թրամփը։
Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմի անանուն ներկայացուցիչը Politico-ին ասել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վտանգավոր կերպով մոտ է հարաբերությունները վերականգնելու համար Թրամփի առաջարկած «ոսկե կամուրջը» քանդելուն։
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հետագայում նշել է, որ ամերիկացի առաջնորդը բավարար չափով տեղեկացված չէ ռուս-ուկրաինական դիմակայության մեջ տեղի ունեցողի մասին։