Թրամփը փորձում է պահպանել Ներկայացուցիչների պալատի վերահսկողությունը՝ իմպիչմենտից խուսափելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմը սկսել է ակտիվ կուլիսային արշավ՝ ուղղված Ներկայացուցիչների պալատում Հանրապետական կուսակցության ազդեցությունը պահպանելուն և նրա երրորդ իմպիչմենտը կանխելուն, գրել է Axios-ը։
2026 թվականին տեղի կունենան միջանկյալ ընտրություններ, և դեմոկրատները կարող են մեծամասնություն ստանալ Ներկայացուցիչների պալատում։
Թրամփի դաշնակիցները կարծում են, որ դեմոկրատների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատը կսկսի նախագահի նկատմամբ հետաքննություն ու կձգտի նրա իմպիչմենտին։