Նոան մրցաշրջանի վերջին խաղում պարտվեց Ալաշկերտին

Նոան մրցաշրջանի վերջին խաղում պարտվեց Ալաշկերտին

ՀՊԼ վերջին՝ 33-րդ տուրում Հայաստանի նորընծա չեմպիոն «Նոան» հյուրընկալվելիս մրցել է «Ալաշկերտի» հետ և նվազագույն հաշվով պարտություն է կրել:

Հանդիպումը կայացել է Արմավիրի քաղաքային մարզադաշտում:

Տանտերերի կազմում միակ գնդակը հեղինակել է Սարգիս Մեթոյանը՝ 20-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ:

Այսօր ավելի վաղ ՀՖֆ պաշտոնական կայքը տեղեկացրեց, որ «Նոայի» և Հայաստանի հավաքականի դարպասապահ Օգնեն Չանչարևիչը վիրահատության է ենթարկվել: Ռուի Մոտայի թիմի դարպասն այսօրվա խաղում պաշտպանում էր Արթուր Կոնեգլյանը: