Ծոցի առաջնորդները Թրամփին ասել են, որ դեմ են Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելուն

Ծոցի առաջնորդները Թրամփին ասել են, որ դեմ են Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելուն

Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանին, ԱՄԷ նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյանը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բին Սալման ալ Սաուդը դեմ են Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելուն, հաղորդել է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին:

Աղբյուրների համաձայն՝ Պարսից ծոցի երկրների առաջնորդները իրենց դիրքորոշումը ներկայացրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Մերձավոր Արևելք կատարած նրա այցի ժամանակ: Բացի Իսրայելի կամ ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հնարավոր հարվածին դեմ լինելուց, առաջնորդները կոչ են արել ԱՄՆ նախագահին շարունակել բանակցությունները իրանական միջուկային ծրագրի շուրջ:

Axios-ի աղբյուրների համաձայն՝ Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանին Դոնալդ Թրամփին նաև ասել է, որ եթե Իրանի միջուկային օբյեկտները հարձակման ենթարկվեն, Թեհրանը կարող է հարվածել Մերձավոր Արևելքի այն երկրներին, որտեղ ԱՄՆ-ն ունի ռազմական բազաներ: Ըստ Էմիրի՝ նման սցենարի դեպքում ամենաշատը կտուժեն Պարսից ծոցի երկրները։

Սաուդյան Արաբիան և Կատարը մտահոգություն են հայտնել, մասնավորապես, Իսրայելի կողմից Իրանի վրա ռազմական հարվածի վերաբերյալ: ԱՄԷ-ն նաև հայտարարել է, որ կնախընտրեր դիվանագիտական ​​լուծումը։

ԱՄՆ պաշտոնյաների խոսքով՝ երեք առաջնորդներն էլ աջակցություն են հայտնել Թրամփի բանակցություններին: Սաուդյան Արաբիայի, Կատարի և ԱՄԷ-ի պաշտոնյաները հրաժարվել են մեկնաբանություններից։