Ինչ իրավիճակ է այս պահին Խրամորթում․ համայնքապետը մանրամասնում է

Խրամորթում այս պահին իրավիճակը հանգիստ է։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Խրամորթի համայնքապետ Զորիկ Աբրահամյանը։
«Հրետակոծություն չկա, կրակոցներ չկան, ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ խախանդ է»,- ասաց նա։
Վերջինս չցանկացավ որևէ տեղեկություն տրամադրել այս պահին Քարագլուխ բարձունքում տիրող իրավիճակի մասին, նշելով, որ իրավասություն չունի, քանի որ իր համայնքի վարչական տարածքում չի գտնվում։