Բժիշկը զգուշացրել է վատ քնի պատճառով ծանր հետևանքների մասին

Սոմնոլոգ Քեյթլին Չեյսերը նշել է, որ վատ քունը բացասաբար է անդրադառնում առողջության վրա։
Այս մասին նա խոսել է Instyle հրատարակչության հետ զրույցում։
Չեյսերը զգուշացրել է, որ անքնությունը կարող է հանգեցնել դյուրագրգռության, տխրության, անհանգստության և ուղեղի մշուշոտության։ «Թվարկված հետևանքները բոլորին լավ հայտնի են, բայց կան նաև վատ քնի անսպասելի բացասական հետևանքներ առողջության վրա, որոնց մասին շատերը նույնիսկ չեն կասկածում»,- զգուշացրել է մասնագետը։
Բժշկի խոսքով՝ անքնությունը աղիներում քրոնիկ բորբոքում է առաջացնում, և միկրոֆլորայի հավասարակշռությունը խաթարվում է, ինչը հղի է սննդարար նյութերի վատ ներծծմամբ։ Նա նաև որպես այլ բացասական հետևանքներ նշել է հորմոնալ խնդիրները, պզուկները, մազաթափությունը և հեղուկի կուտակումը։