ԱՄՆ Սակրամենտո քաղաքի եկեղեցում հրաձգության հետևանքով հինգ մարդ է զոհվել

Առնվազն հինգ մարդ է զոհվել երկուշաբթի Կալիֆոռնիա նահանգի Սակրամենտո քաղաքի մերձակայքում գտնվող եկեղեցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով: Դեպքի վայր ոստիկանություն է ժամանել. հաղորդում է BNO News հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներն իրավապահ մարմիններում:
Հեռուստաալիքը Twitter-ի իր էջին գրել է, որ իրավապահները հաստատել են հինգ զոհի մասին տեղեկությունը։
Կրակողի ինքնությունը և նրա դրդապատճառները հայտնի չեն։ Նախնական տվյալներով՝ զոհերի թվում երեխաներ կան։