Բժիշկը զգուշացրել է տաք եղանակին սառը ալկոհոլի վտանքի մասին

Բժիշկը զգուշացրել է տաք եղանակին սառը ալկոհոլի վտանքի մասին

Տաք եղանակի սկսվելուն պես մարդիկ սկսում են զանգվածաբար գնալ պիկնիկների, որտեղ խմում են ալկոհոլ, շատ հաճախ՝ սառը գարեջուր, սառը գինի և օղի, սակայն դա կարող է վատ հետևանքներ ունենալ, զգուշացրել է վիրաբույժ Ալեքսանդր Ումնովը «Լենտա»-ի հետ զրույցում։

«Բանն այն է, որ սա չի օգնի ծարավը հագեցնելու հարցում, քանի որ մարդու օրգանիզմին շատ ջուր է պետք ալկոհոլի մոլեկուլները քայքայելու համար, մինչդեռ շոգի պայմաններում մարդու օրգանիզմն արդեն աշխատում է իր հնարավորությունների սահմաններում»,- ասել է վիրաբույժը։

Բժիշկը բացատրել է, որ պիկնիկի ժամանակ ալկոհոլը զգալիորեն մեծացնում է օրգանիզմի վրա ծանրաբեռնվածությունը, որի պատճառով մարդը կարող է հեշտությամբ ջրազրկվել, ուշաթափվել, այդ թվում՝ ջերմային հարվածից, և մահանալ նախքան շտապօգնության մեքենայի ժամանումը անտառային բացատում որևէ տեղ։

«Ցանկացած ալկոհոլ մեծացնում է սրտի և արյան անոթների վրա ծանրաբեռնվածությունը, այն հրահրում է սրտանոթային համակարգի լուրջ հիվանդություններ, և դա շատ հաճախ հանգեցնում է ինսուլտների և սրտի կաթվածների»,- եզրափակել է Ումնովը։