Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն Իրանի և Հայաստանի միջև սահմանի նկատմամբ․ իրանցի գեներալ

Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն Իրանի և Հայաստանի միջև սահմանի նկատմամբ․ իրանցի գեներալ

Տարածքային ամբողջականության և տարածաշրջանային սահմանների կայունության պահպանումը Իրանի քաղաքականության անփոփոխ սկզբունքներից մեկն է, հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն Հայաստանում ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը, գրել են ԶԼՄ-ները։

Նասիրզադեն ասել է, որ Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն Իրանի և Հայաստանի միջև ընդհանուր սահմանի նկատմամբ՝ այն անվանելով երկու ժողովուրդների միջև պատմական հաղորդակցման ուղի:

Գեներալը նշել է, որ Հայաստանը հատուկ տեղ ունի Իրանի հարևանության քաղաքականության մեջ։

Նրա խոսքով՝ Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները կառուցված են ամուր պատմական և մշակութային հիմքերի վրա, և որ Կովկասում երկարատև խաղաղությունը լայն հնարավորություններ կստեղծի տարածաշրջանային զարգացման համար։

Նախարարները հանդիպել էին երեկ։