Գազ չի լինելու մինչեւ երեկո․ հասցեներ

Գազ չի լինելու մինչեւ երեկո․ հասցեներ

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 23-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր, Կենտրոն, Մաքրավան, Վ.Աղբյուրակ, Երկաթգծի կայարան թաղամասերի գազասպառողների, 

ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Հույսի ավան թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։

Պահարանային գազի կարգավորիչ կետի աշխատանքի խափանման պատճառով մայիսի 21-ին ժամը 06։20-ից դադարեցվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Զաքյան, Խորենացու փողոցներով, Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,

ժամը 06։30-ից՝ Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայով, Գրիբոյեդովի, Զարյան, Վրացական փողոցներով պարփակված թաղամասի բազմաբնակարան շենքերի, առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։