Հրադադարի բանակցությունները կարող են տևել շաբաթներ կամ ամիսներ․ Մերց

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հրադադարի բանակցությունները կարող են տևել շաբաթներ կամ ամիսներ, պատերազմն արագ լուծում չունի, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
«Մենք պատրանքներ չունենք։ Արագ լուծում չկա։ Սա մի գործընթաց է, որը նոր է սկսվել և կարող է տևել ևս շատ շաբաթներ, գուցե նույնիսկ ամիսներ», - ասել է Գերմանիայի կանցլերը Վիլնյուսում, որտեղ նա մասնակցել է Լիտվայում Գերմանիայի նոր մշտական բրիգադի բացման արարողությանը։