Փարիզն ու Ռիադը ցանկանում են զինաթափել «Համաս»-ին՝ պահպանելով Գազայի կառավարումը

 Փարիզն ու Ռիադը ցանկանում են զինաթափել «Համաս»-ին՝ պահպանելով Գազայի կառավարումը

Ֆրանսիան և Սաուդյան Արաբիան քննարկում են պաղեստինյան Համասի շարժումը զինաթափելու և այն քաղաքական կառույցի վերածելու համատեղ նախաձեռնությունը, գրել է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Գործակալության տվյալներով՝ Փարիզն ու Էր-Ռիադը կարծում են, որ «Համաս»-ի քաղաքական գործառույթների պահպանումը կարող է նպաստել շարժման զինված պայքարից հրաժարվելու պատրաստակամությանը։ Իսրայելի իշխանությունները դեմ են «Համաս»-ին անկլավում ռազմական գործողության ավարտից հետո Գազայի հատվածի կառավարման գործում որևէ դեր տալուն։

Մարտի 18-ին Իսրայելի բանակը վերսկսեց ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ սկսելով զանգվածային հարվածներ անկլավի դեմ և դադարեցնելով հունվարին հաստատված հրադադարը։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը սա բացատրել է նրանով, որ «Համաս»-ը մերժել է միջնորդների և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Վիտկոֆֆի կողմից բանակցությունների ընթացքում ներկայացված առաջարկները՝ նշելով, որ Գազայի հատվածում գործողության նպատակը բոլոր պատանդներին ազատ արձակելն է։

Արմատական շարժումը ռազմական գործողությունների վերսկսման համար մեղադրել է Իսրայելին և Միացյալ Նահանգներին։ Մայիսի 8-ին Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարեել են, որ մտել են «Գիդեոնի կառքերը» գործողության վճռորոշ փուլ՝ Գազայում «Համաս»-ին հաղթելու համար։